Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Կգործի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը

Կգործի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը
20.11.2013 | 18:05

Ներկայացված գորգերի հիմնական մասը վերաբերում է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին

Նոյեմբերի 23-ից Հայաստանի Ազգային Պատկերասրահում կգործի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակին: Այս գործվածքի նմուշները ժամանակագրական առումով ընդգրկում են 16-20-րդ դարերի սկբները, աշխարհագրական առումով` Արևմտյան Եվրոպայից մինչ Հնդկաստան, տեսականում առումով էլ` դասական գոբելեն, արևելյան գորգ ու կարպետ:

Հավաքածուի այստեղ ցուցադրվող նմուշների թվում են ֆլամանդական ու ֆրանսիական գոբելենի 16-19-րդ դարերին վերաբերող աշխատանքներ, որոնք արված են արևմտաեվրոպական գեղանկարչության հայտնի վարպետների կազմած կարտոնների հիման վրա, աչքի են ընկնում կատարման բարձր որակով ու լավագույնս պատկերացում են տալիս ֆրանսիական ու բելգիական գոբելենի գեղարվեստական ու տեխնոլոգիական արժանիքների մասին:
Հավաքածուի կազմում բավականին մեծ թիվ են կազմում պարսկական գորգերը. դրանք հիմնականում ներկայացնում են Քաշանի, Քիրմանի, Թավրիզի Մալահերի ու Իրանի մի շարք այլ գորգագործական կենտրոններին բնորոշ ավանդույթները:
Ներկայացված գորգերի հիմնական մասը վերաբերում է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին: Ընդ որում` հավաքածուի կազմում քիչ չեն համեմատաբար վաղ շրջանով թվագրվող գորգերը, ու հայոց պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման այդ առումով էլ հենց բացառիկ նշանակություն ունի այս հավաքածուն:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ